Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էլի մեր հույսը բանակն է ու զինվորը

Էլի մեր հույսը բանակն է ու զինվորը
11.02.2022 | 17:52

Որքան ենք սիրում խնդիրներ ստեղծել ու հետո ջանասիրաբար հաղթահարել դրանք՝ առանց դաս ու հասունության:


Այդպես է եղել 91-ին, երբ ջախջախում էիք տքնանքով ու տասնամյակներով ստեղծվածը, այդպես էր 2018-ին, այդպես է լինելու միշտ, եթե խելքի չգանք:
Հաղթահարելու ընթացքում չենք զլանում նոր խնդիրներ ստեղծել, չէ՞ որ նոր ժամանակին նոր հերոսներ ու նոր ոսկե ձվեր են պետք, հին ձվերն ու հերոսներն արդեն լակ են... Նոր տողից հերոսանալ է պետք: Ածենք ու փշրենք, ածենք ու փշրենք կամ էլ, հենց փետրակալում ենք, Քրոնոսի պես կուլ տանք մեր զավակներին...
Ճիշտն ասած, հոգնեցուցիչ է այս պարբերական հիվանդությունը, երբ գիտես, որ այն վերջ ու վախճան չունի, ու հարցը միայն պատերազմները չեն:
Գնում են հները, գալիս են նորերը՝ նոր թայֆաբազությամբ, նոր արկածասիրությամբ ու աշխարհայտնաբերմամբ:
Սատանայական շրջապտույտն ենք ընտրել:


Մեր անցյալ ջանքերն էլ չենք ափսոսում, մեզ էլ չենք խղճում:
Վախենամ՝ Տիրոջ համբերությունն էլ սահման ունի, նա էլ խլանալ գիտե, մի օր կասի՝ ինչպես ստեղծել ես հերթական խնդիրը, այնպես էլ հաղթահարիր, ինձ մի դիմիր...
Էլի մեր հույսը բանակն է ու զինվորը: Վերադարձնենք նրանց էն խլված պատիվը, որ ունեին, առանց որի պաշտպանություն չկա:


Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 5990

Մեկնաբանություններ